Մակրոն. Ֆրանսիայի ընտրություններին Թուրքիայի հնարավոր միջամտությունն անընդունելի է
https://parstoday.ir/hy/news/world-i136606-Մակրոն._Ֆրանսիայի_ընտրություններին_Թուրքիայի_հնարավոր_միջամտությունն_անընդունելի_է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող և իշխանամերձ լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ լուրեր հրապարակելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 13:18 Asia/Tehran
  • Մակրոն. Ֆրանսիայի ընտրություններին Թուրքիայի հնարավոր միջամտությունն անընդունելի է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող և իշխանամերձ լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ լուրեր հրապարակելու մեջ:

Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թուրքիան «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», ինչը կարծում է, որ անընդունելի է Ֆրանսիայի համար:

«Սրանք (իմա՝ լուրերը-խմբ.) գրավոր են: Սպառնալիքները չեն կատարվում քողարկված ձևով»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային համարում է կարևոր գործընկեր անվտանգության ու միգրացիայի ոլորտներում։ Մակրոնը թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդակներ է նկատում։

Ըստ Մակրոնի՝ դաշնակիցները, սովորաբար, միմյանց նկատմամբ թույլ չեն տալիս այնպիսի քայլեր, ինչպիսիք արել է Թուրքիան։ Օրինակ՝ զինյալների և սպառազինության տեղակայում Լիբիայում և «ոչ բարեկամական գործողություններ Արևելյան Միջերկրականում»:

Նրա խոսքով՝ իսլամի վերաբերյալ նախորդ տարվա հոկտեմբերին արած իր հայտարարությունները խեղաթյուրվել են Թուրքիայի կողմից:

ermenihaber.am