Ամերիկացի սենատոր. Բայդենի վարչակազմը չպետք է ամաչի վերադառնալ ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/world-i136654-Ամերիկացի_սենատոր._Բայդենի_վարչակազմը_չպետք_է_ամաչի_վերադառնալ_ՀԳՀԾ
Ըստ դեմոկրատ սենատորոր Քրիս Մերֆի, քանի որ ԱՄՆ-ն է խախտել միջուկային գործարքը, այդ երկիրը կարող է անել առաջին քայլը, և Բայդենի վարչակազմը չպետք է ամաչի վերադառնալ ՀԳՀԾ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 06:00 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատոր. Բայդենի վարչակազմը չպետք է ամաչի վերադառնալ ՀԳՀԾ

Ըստ դեմոկրատ սենատորոր Քրիս Մերֆի, քանի որ ԱՄՆ-ն է խախտել միջուկային գործարքը, այդ երկիրը կարող է անել առաջին քայլը, և Բայդենի վարչակազմը չպետք է ամաչի վերադառնալ ՀԳՀԾ:

 ԻՌՆԱ-ի, հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, տեսակապի ձևաչափով անցկացված  «Իրան-ԱՄՆ հարաբերություններ. Կենսական նշանակություն ունեցող ժամանակաշրջան» խորագրով  հանդիպման ժամանակ,  Քրիս Մերֆին հայտարարել է.  «Ես տվել կառավարությանը խորհուրդ եմ  չամաչել կատարել առաջին քայլը: Մենք առաջինն ենք խախտել պայմանագիրը, ուստի կարծում եմ, որ կարող ենք առաջինը վերադառնալ ՀԳՀԾ»: ծ

Մերֆին հավելել է. «Հուսով եմ, որ մենք կտեսնենք քայլեր, որոնք Իրանին ցույցկտան համաձայնագիր վերադառնալու մեր պատրաստակամությունը»: Միջուկային գործարքը միջազգային պայմանագիր չէ: Ես չեմ հավատում, որ Սենատը կհաստատի այս համաձայնագիրը, քանի որ հանրապետականները դեմ են ՀԳՀԾ վերադառնալուն: Եթե ցանկանում եք երկկողմ համաձայնության գալ, նման բան չպետք է տեղի ունենա»: