Ադրբեջանը հերքում է հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ մեղադրանքները
«Կովկասի փաստեր» լրատվական կայքի տեղեկացմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է, որ Ադրբեջանում հայ գերիների նբկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է միջազգային նորմերին, իսկ հայ ռազմագերների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցը միակողմանի է և չունի իրական հիմքեր:
Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Ադրբեջանում պահվող ռազմական ու ոչ ռազմական գերիների հետ վարվել ենք 1949թ. Ժնևյան կոնվեոնցիայի համաձայն: Նրանք չեն անարգվել, անմարդկային վերաբերմունքի չեն ենթարկվել և ստացել են անհրաժեշտ բուժօգնություն»:
Ադրբեջանում հայ ռազմագերիների առակայության մասին այդ երկրի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ բոլոր գերիները անցյալ 2020թ. նոյմեբերի 10-ին ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև կնքված հրադադարի պայմանագրի համաձայն, հանձնվել են Հայաստանին: