Ադրբեջանը հերքում է հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i136658-Ադրբեջանը_հերքում_է_հայ_գերիների_նկատմամբ_անմարդկային_վերաբերմունք_ցուցաբերելու_վերաբերյալ_մեղադրանքները
«Կովկասի փաստեր» լրատվական կայքի տեղեկացմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է, որ Ադրբեջանում հայ գերիների նբկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է միջազգային նորմերին, իսկ հայ ռազմագերների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցը միակողմանի է և չունի իրական հիմքեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 06:50 Asia/Tehran
  • Ադրբեջանը հերքում է հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ մեղադրանքները

«Կովկասի փաստեր» լրատվական կայքի տեղեկացմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է, որ Ադրբեջանում հայ գերիների նբկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է միջազգային նորմերին, իսկ հայ ռազմագերների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցը միակողմանի է և չունի իրական հիմքեր:

Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Ադրբեջանում պահվող ռազմական ու ոչ ռազմական գերիների հետ վարվել ենք 1949թ. Ժնևյան կոնվեոնցիայի համաձայն: Նրանք չեն անարգվել, անմարդկային վերաբերմունքի չեն ենթարկվել և ստացել են անհրաժեշտ բուժօգնություն»:

Ադրբեջանում հայ ռազմագերիների առակայության մասին այդ երկրի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ բոլոր գերիները անցյալ 2020թ. նոյմեբերի 10-ին ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև կնքված հրադադարի պայմանագրի համաձայն, հանձնվել են Հայաստանին: