Չինաստանի ամենամյա զեկույցը՝ Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
Չինաստանի պետական խորհրդի հետախուզության վարչությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ 2020 թվականին Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ:
2020 թ.-ին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ Վաշինգտոնի անարդյունավետ պայքարը ցավալի հետևանքներ ունեցավ, իսկ ժողովրդավարության ճգնաժամը հանգեցրեց քաղաքական անկարգությունների:
Զեկույցը հավելում է, որ միջազգային օրենքներն անտեսելու ԱՄՆ-ի քայլը հանգեցրել է մարդկային աղետների:
Վարչությունը հայտարարել է, որ զեկույցի հրապարակման նպատակն է անդրադառնալ մարդու իրավունքների հարցում Վաշինգտոնի երկակի չափանիշներին:
Նանկայ համալսարանի մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չանգ Ջիանն ասել է.«Հրապարակելով այս զեկույցը՝ մենք նպատակ ունենք ցույց տալ ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրական իրավիճակը և պարզել, որ երբ Վաշինգտոնը խոսում է այլ երկրներում մարդու իրավունքների մասին, հետապնդում է իր քաղաքական նպատակները»: