Պեկին. Միացյալ Նահանգները պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i136736-Պեկին._Միացյալ_Նահանգները_պետք_է_հարգի_ՄԱԿ_ի_կանոնադրությունը
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ Պեկինի հետ տրամաբանական հարաբերություններ հաստատելու համար, Վաշինգտոնը նախ պետք է հավատարիմ մնա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված՝ երկրների միջև հարաբերությունների սկզբունքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 06:28 Asia/Tehran
  • Պեկին. Միացյալ Նահանգները պետք է հարգի  ՄԱԿ-ի կանոնադրությունը

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ Պեկինի հետ տրամաբանական հարաբերություններ հաստատելու համար, Վաշինգտոնը նախ պետք է հավատարիմ մնա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված՝ երկրների միջև հարաբերությունների սկզբունքներին:

Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդման համաձայն, պատասխանելով Բայդենի հայտարարության վերաբերյալ հարցին, որում վերջինս նշել էր, որ իր երկիրը Չինաստանի հետ առճակատման նպատակ չունի, սակայն  երկու կողմերի միջև մշտապես առկա է լինելու կոշտ մրցակցություն, Կուի Տյանկայն ասել է. «Մենք ազատ մրցակցության խնդիր չունենք: Սակայն խնդիրն այն է, որ եթե նայենք,  Չինաստանի և ԱՄՆ-ի վերջին մի քանի տարիների հարաբերություններին, կամ որ ավելի լավ է՝ Միացյալ Նահանգների և աշխարհի մյուս երկրների հարաբերություններին, հարց կծագի, թե ինչպե՞ս է հնարավոր ունենալ առողջ մրցակցություն»:

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը հավելել է, որ  չինական ընկերությունները ենթարկվում են խտրականության, դրանց տնօրենները ձերբակալվում են առանց պատճառի և ամեն ինչ քաղաքականացվում է, իսկ առողջ մրցակցություն ունենալու համար նախ պետք է շտկել անցյալի սխալները: