Պեկինը կոչ է արել կրճատել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i136774-Պեկինը_կոչ_է_արել_կրճատել_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցները
Պեկինը կոչ է արել կրճատել ԱՄՆ-ի հակաիրանական անօրինական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 11:55 Asia/Tehran
  • Պեկինը կոչ է արել  կրճատել  ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները

Պեկինը կոչ է արել կրճատել ԱՄՆ-ի հակաիրանական անօրինական պատժամիջոցները:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է կրճատի հակաիրանական պատժամիջոցները, իսկ Թեհրանը վերադառնա իր միջուկային պարտավորությունների լիարժեք գործադրմանը:

Վերջերս Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չանիգն ընդգծել էր ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարք  վերադառնալու և Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը:

Նա ասել էր, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը գտնվում է զգայուն փուլում, և առաջնահերթ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը վերադառնա ՀԳՀԾ և հնարավորինս շուտ վերացնի պատժամիջոցները, որպեսզի երկու կողմերը կարողանան վերադառնալ հիմնական հուն:

Չինաստանի դիվանագիտական ​​ապարատի խոսնակը հույս է հայտնել, որ միջուկային գործարքի բոլոր կողմերը արագ քայլեր կձեռնարկեն  և համաձայնության կգան համաձայնագրի վերակենդանացման նախնական քայլերի շուրջ: