ԱՄՆ-ի և Բրիտանիայի հակաչինական դիրքորոշումը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i136940-ԱՄՆ_ի_և_Բրիտանիայի_հակաչինական_դիրքորոշումը_շարունակվում_է
Բրիտանիայի հակաչինական դիրքորոշման շրջանակներում, Բրիտանիայի վարչապետը հայտարարել է.«Վաշինգտոնը և Լոնդոնը ձգտում են միջազգային հակաչինական կոալիցիա ձևավորել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 14:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի և Բրիտանիայի հակաչինական դիրքորոշումը շարունակվում է

Բրիտանիայի հակաչինական դիրքորոշման շրջանակներում, Բրիտանիայի վարչապետը հայտարարել է.«Վաշինգտոնը և Լոնդոնը ձգտում են միջազգային հակաչինական կոալիցիա ձևավորել»:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շաբաթ օրը Չինաստանի կողմից պատժամիջոցների ենթարկված բրիտանացի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ  Լոնդոնը և Վաշինգտոնը պատրաստվում են ամրապնդել Չինաստանի դեմ համաշխարհային կոալիցիայի ստեղծմանն ուղղված ջանքերը:

Ի պատասխան Լոնդոնի կողմից Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, Պեկինն ուրբաթ օրը հայտարարել է Բրիտանիայի մի շարք ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ և սահմանափակումներ կիրառելու մասին:

Չինաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն,որում ասված է. «Չինաստանը որոշել է պատժամիջոցներ սահմանել 9 բրիտանացի աշխատակիցների և  4 կազմակերպությունների դեմ, որոնք չարամտորեն սուտ եւ ապատեղեկատվություն են տարածում»:

«Չորս կազմակերպություններին և 9 բրիտանացի աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին արգելվում   է մուտք գործել Չինաստան, իսկ Չինաստանի քաղաքացիներին և հաստատություններին արգելվում է համագործակցել նրանց հետ: Պեկինն  իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու հետագա միջոցներ»,ասված է Չինաստանի տարածած հայտարարության մեջ: