ԱՄՆ-ում մեկնարկել է Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող սպայի դատավարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i137008-ԱՄՆ_ում_մեկնարկել_է_Ջորջ_Ֆլոյդի_սպանության_մեջ_մեղադրվող_սպայի_դատավարությունը
Երեքշաբթի օրն ԱՄՆ-ումն մեկնարկել է սպիտակամորթ ամերիկացի սպա Դերեք Չավեյնի դատավարությունը, ով մեղադրվում է սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2021 05:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում մեկնարկել է Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող սպայի դատավարությունը

Երեքշաբթի օրն ԱՄՆ-ումն մեկնարկել է սպիտակամորթ ամերիկացի սպա Դերեք Չավեյնի դատավարությունը, ով մեղադրվում է սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ:

Սպայի դառտավարությունը մեկնարկել է Ֆլոյդի սպանությունից 10 ամիս անց, և դատարանի վճիռը շատ կարևոր է ԱՄՆ-ում միջռասայական հարաբերությունների համար:

Դատական կոլեգիայի անդամների ընտրությունից հետո, դատարանը պատրաստվում է լսել կողմերի նախնական ելույթները:

Չավինի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը չի ​​եղել Ֆլոյդի մահվան պատճառը:

Մեղադրանքի համար որպես հիմք է ծառայել անցած տարի մայիսին համացանցում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Չավինը, Ֆլոյդին ձերբակալելու ընթացքում,  մոտ ինը րոպե շարունակ ծնկով սեղմում Ֆլոյդի պարանոցը:

Տեսանյութը դիտվել է ավելի քան 10 միլիոն անգամ և երկրում բարձրացրել ռասական խտրականության ու ոստիկանների կողմից կիրառվող բռնությունների դեմ բողոքի լայնածավալ ալիք, որը շարունակվում է արդեն մի քանի ամիս: