Հրապարակվել է Պետդեպարտամենտի զեկույցն այլ երկրներում մարդու իրավունքների խախտումների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i137100-Հրապարակվել_է_Պետդեպարտամենտի_զեկույցն_այլ_երկրներում_մարդու_իրավունքների_խախտումների_մասին
Պետդեպարտամենտի զեկույցում անտեսվել է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում մարդու իրավունքների ոտնահարումների փաստը և նշվել է, որ Ասիայի երկրների մեծ մասում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 06:57 Asia/Tehran
  • Հրապարակվել է Պետդեպարտամենտի զեկույցն այլ երկրներում մարդու իրավունքների խախտումների մասին

Պետդեպարտամենտի զեկույցում անտեսվել է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում մարդու իրավունքների ոտնահարումների փաստը և նշվել է, որ Ասիայի երկրների մեծ մասում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է:

Զեկույցում ասվում է, որ աշխարհում մարդու իրավունքների պայմանները սխալ ուղղությամբ են ընթանում և Ջո Բայդենի վարչակազմը պատժելու է մարդու իրավունքները ոտնահարող երկրներին:

ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է մարդու իրավունքների խախտումներին այնպիսի երկրներում, ինչպես՝ Եմենը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Չինաստանը և Իրանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից տարբեր երկրներում մարդու իրավունքների ոտնահարման մասին մեղադրանքները հնչում են այն պայմաններում, երբ այդ երկրում ռասիզմը կրում է համակարգված բնույթ:

2020 թ. կորոնավիրուսի համաճարակը զսպելու Վաշինգտոնի անկարողությունը ցավալի հետևանքներ ունեցավ այդ երկրի քաղաքացիների համար, իսկ երկրի ողջ տարածքում տեղի ունեցող անկարգությունները վերածվեցին  քաղաքական անկարգությունների: Էթնիկ փոքրամասնություններն ԱՄՆ-ում ենթարկվում են ռասայական խտրականության, իսկ շարունակվող անկարգությունները սպառնում են հասարակական անվտանգությանը: