ԱՄՆ Տեխասում գտնվող Էմիգրանտ երեխաների ճամբարում վատ վիճակ է տիրում
https://parstoday.ir/hy/news/world-i137166-ԱՄՆ_Տեխասում_գտնվող_Էմիգրանտ_երեխաների_ճամբարում_վատ_վիճակ_է_տիրում
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գտնվող էմիգրանտ երեխաների ճանբարում ծանր պայմաններ են տիրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 18:13 Asia/Tehran
  • ԱՄՆ Տեխասում գտնվող Էմիգրանտ երեխաների ճամբարում  վատ  վիճակ է տիրում

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գտնվող էմիգրանտ երեխաների ճանբարում ծանր պայմաններ են տիրում:

New York Times թերթը գրել է.«ԱՄՆ Տեխաս նահանգի Դոնա ճամբարը վերածվել է այդ երկրի հարավ-արևմտյան սահմանից հազարավոր էմիգրանտներ ներգրավելու այդ երկրի նախագահ Ջո Բայդենի կառավարության ջանքերի կենտրոնի: Այժմ այդ ճամբարում տեղավորվել են ավելի քան 4100 էմիգրանտ երեխաներ ու ընտանիքներ,մինչդեռ այդ ճամբարը  նախատեսված է 250 հոգու համար»:

Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմաններում ծնողազուրկ էմիգրանտ  երեխաների թիվը կտրուկ աճել է: Ահազանգեր են հնչել այդ երեխաների ժամանակավոր կացարանների բացակայության կապակցությամբ, մինչև նրանց  ընտանիք տեղափոխելը կամ լ իրենց հարազատներին հանձնելը:

Ներկայումս  ավելի քան 15 հազար 500 երիտասարդ ապաստան հայցողներ գտնվում են ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության կալանավայրերում, որտեղ տիրում են ոչ այնքան բարենպաստ պայմաններ: