Իրանցիների 60 տոկոսը ՀԳՀԾ-ի հարցում չի վստահում ամերիկացիներին
https://parstoday.ir/hy/news/world-i137318-Իրանցիների_60_տոկոսը_ՀԳՀԾ_ի_հարցում_չի_վստահում_ամերիկացիներին
Չիկագոյի համաշխարհային հարցերով խորհրդի ու Իրանի հարցումների ինստիտուտի անցկացրած համատեղ հարցման արդյունքների համաձայն, իրանցիների 60 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ-ն անգամ ՀԳՀԾ վերադառնալու դեպքում չի կարտարելու իր պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 11:51 Asia/Tehran
  • Իրանցիների 60 տոկոսը ՀԳՀԾ-ի հարցում չի վստահում ամերիկացիներին

Չիկագոյի համաշխարհային հարցերով խորհրդի ու Իրանի հարցումների ինստիտուտի անցկացրած համատեղ հարցման արդյունքների համաձայն, իրանցիների 60 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ-ն անգամ ՀԳՀԾ վերադառնալու դեպքում չի կարտարելու իր պարտավորությունները:

Հարցվածների կեսի կարծիքով, Բայդենի նախագահության շրջանում հակաիրանական պատժամիջոցները կարող են կրճատվել:

Հարցմանը մասնակցած իրանցիների 57 տոկոսը կարծում է, որ Բայդենի նախագահության ընթացքում Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում փոփոխություն չի լինի:

Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, 2018թ. Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից:  Ջո Բայդենն իր նախընտրական քարոզարշավում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կվերադառնա Իրանի հետ միջուկային գործարք:  Սակայն մինչ այժմ Բայդենի կառավարությունը որևէ հստակ քայլ չի արել ՀԳՀԾ վերադառնալու ուղղությամբ: