Իրանցիների 60 տոկոսը ՀԳՀԾ-ի հարցում չի վստահում ամերիկացիներին
Չիկագոյի համաշխարհային հարցերով խորհրդի ու Իրանի հարցումների ինստիտուտի անցկացրած համատեղ հարցման արդյունքների համաձայն, իրանցիների 60 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ-ն անգամ ՀԳՀԾ վերադառնալու դեպքում չի կարտարելու իր պարտավորությունները:
Հարցվածների կեսի կարծիքով, Բայդենի նախագահության շրջանում հակաիրանական պատժամիջոցները կարող են կրճատվել:
Հարցմանը մասնակցած իրանցիների 57 տոկոսը կարծում է, որ Բայդենի նախագահության ընթացքում Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում փոփոխություն չի լինի:
Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, 2018թ. Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից: Ջո Բայդենն իր նախընտրական քարոզարշավում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կվերադառնա Իրանի հետ միջուկային գործարք: Սակայն մինչ այժմ Բայդենի կառավարությունը որևէ հստակ քայլ չի արել ՀԳՀԾ վերադառնալու ուղղությամբ: