Անվտանգության սպառնալիքի պատճառով, Կապիտոլիումը փակվել է
Ապրիլ 03, 2021 05:14 Asia/Tehran
ԶԼՄ-ները հաղորդել են, որ անվտանգության սպառնալիքի պատճառով, Կոնգերսի շենքի ելքերն ու մուտքերը փակվել են:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ անհայտ անձն ավտոմեքենայով մխրճվել է Կապիտոլիումի անցակետի մոտ ոստիկանության մի խումբ սպաների վրա։ Վիրավորվել են ոստիկանության երկու սպա:
Ոստիկանները կրակել են մեքենայի վրա:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Կապիտոլիումի մոտ հավաքվել են մեծ թվով ոստիկաններ: Շենքում գտնվող բոլոր անձնաց կոչ է արվել մնալ ներսում և հեռու կանգնել պատուհաններից:
Հունվարի 6-ին ևս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հորդորով, վերջինիս կողմնակիցները ներխուժեցին Կոնգրեսի շենք, ինչի հետևանքով զոհվեց առնվազն վեց մարդ, ևս մի քանիսը վիրավորվեցին:
Պիտակ