Անվտանգության սպառնալիքի պատճառով, Կապիտոլիումը փակվել է
https://parstoday.ir/hy/news/world-i137360-Անվտանգության_սպառնալիքի_պատճառով_Կապիտոլիումը_փակվել_է
ԶԼՄ-ները հաղորդել են, որ անվտանգության սպառնալիքի պատճառով, Կոնգերսի շենքի ելքերն ու մուտքերը փակվել են:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Ապրիլ 03, 2021 05:14 Asia/Tehran

ԶԼՄ-ները հաղորդել են, որ անվտանգության սպառնալիքի պատճառով, Կոնգերսի շենքի ելքերն ու մուտքերը փակվել են:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ անհայտ անձն ավտոմեքենայով մխրճվել է Կապիտոլիումի անցակետի մոտ ոստիկանության մի խումբ սպաների վրա։ Վիրավորվել են ոստիկանության երկու սպա:

Ոստիկանները կրակել են մեքենայի վրա:

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Կապիտոլիումի մոտ հավաքվել են մեծ թվով ոստիկաններ: Շենքում գտնվող բոլոր անձնաց կոչ է արվել մնալ ներսում և հեռու կանգնել պատուհաններից:

Հունվարի 6-ին ևս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հորդորով, վերջինիս կողմնակիցները  ներխուժեցին Կոնգրեսի շենք, ինչի հետևանքով զոհվեց առնվազն վեց մարդ, ևս մի քանիսը վիրավորվեցին: