ԱՄՆ-ը դեմ է Իրսայելի հարցով Հաագայի քրեական դատարանի հետաքննությանը
Սիոնիստական ռեժիմի արտգործնախարարը հայտարարել է.«ԱՄՆ-ը հայտարարել է, որ դեմ է Սիոնիստական ռեժիմի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ Հաագայի միջազգային քրեական դատարանի հետաքննությանը:
Jewish Press կայքի տեղեկացմամբ, շաբաթ երեկոյան, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցից հետո, Սիոնիստական ռեժիմի արտգործնախարար Գաբի Աշկենազին ասել է, որ Բլինքենն այդ հեռախոսազրույցում խոսել է Հաագայի պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ-ի ցանկության մասին և վստահեցրել, որ Վաշինգտոնը դեմ է ոչ անդամ երկրների նկատմամբ ուժ կիրառելու պաղեստինցիների ջանքերին սատարելու Հաագայի քայլերին և հավատարիմ է մնում Իսրայելի հանդեպ իր ստանձնած պարտավորություններին:
Հաղորդման համաձայն, այդ հեռախոսազրույցում, Աշկենազին նշել է, որ պաղեստինյան ինքնավարության ակտիվ մասնակցությունը Իսրայելի դեմ Հաագայի դատարանի հետաքննությանը խարխլում է Թել Ավիվի ջանքերն այս ոլորտում, ինչպես քաղաքական, այնպես էլ տեղական մակարդակում: