Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսը խլել է 1500 ամերիկացու կյանք
ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը հրապարակել է զեկույց,որում հայտարարել է,որ անցած 24 ժամվա ընթացքում, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 554 հազարի սահմանը:
ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին վիճակագրական տվյալներով,Միացյալ Նահանգներում անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է առնվազն 1536 մարդ:Ընդհանուր զոհերի թիվը հասել է 554 հազար 103-ի:
Մյուս կողմից, Worldometers վիճակագրական կայքը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 31 միլիոն 315 հազար 247 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը՝ 567 հազար 611 մարդ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիան մտահոգություն է առաջացրել առողջապահության ոլորտի պաշտոնյաների շրջանում:
ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է,որ կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ կա: