Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսը խլել է 1500 ամերիկացու կյանք
https://parstoday.ir/hy/news/world-i137450-Վերջին_24_ժամվա_ընթացքում_կորոնավիրուսը_խլել_է_1500_ամերիկացու_կյանք
ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը հրապարակել է զեկույց,որում հայտարարել է,որ անցած 24 ժամվա ընթացքում, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 554 հազարի սահմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2021 12:31 Asia/Tehran
  • Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսը խլել է 1500 ամերիկացու կյանք

ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը հրապարակել է զեկույց,որում հայտարարել է,որ անցած 24 ժամվա ընթացքում, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 554 հազարի սահմանը:

ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին վիճակագրական տվյալներով,Միացյալ Նահանգներում  անցած 24 ժամվա ընթացքում  կորոնավիրուսից մահացել է առնվազն  1536 մարդ:Ընդհանուր զոհերի թիվը հասել է 554 հազար 103-ի: 

Մյուս կողմից,  Worldometers վիճակագրական կայքը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով  վարակվածների  ընդհանուր թիվը կազմում է 31 միլիոն 315 հազար 247 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը՝ 567 հազար 611 մարդ:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիան  մտահոգություն է առաջացրել առողջապահության ոլորտի պաշտոնյաների շրջանում:

ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է,որ կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ կա: