Հարուստ երկրները պատվաստանյութերի պակաս են ստեղծել աշխարհում. Վան Ի
https://parstoday.ir/hy/news/world-i137512-Հարուստ_երկրները_պատվաստանյութերի_պակաս_են_ստեղծել_աշխարհում._Վան_Ի
Հարուստ երկրները գնել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի շուրջ 60 տոկոսը եւ այդ պատրաստուկների պակաս են ստեղծել զարգացող երկրների համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 05, 2021 15:02 Asia/Tehran
  • Հարուստ երկրները պատվաստանյութերի պակաս են ստեղծել աշխարհում. Վան Ի

Հարուստ երկրները գնել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի շուրջ 60 տոկոսը եւ այդ պատրաստուկների պակաս են ստեղծել զարգացող երկրների համար:

Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին հարցազրույցում, որն ապրիլի 5-ին հրապարակվել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ աշխարհում ամրապնդվել Է «պատվաստանյութային ազգայնականությունը»: «Հարուստ երկրները, որոնց բաժին Է ընկնում աշխարհի բնակչության 16 տոկոսը, ձեռք են բերել աշխարհում պատվաստանյութերի 60 տոկոսը: Որոշ զարգացած երկրներ պատվիրել են այնպիսի քանակություններ, որոնք երեք – չորս անգամ գերազանցում են իրենց սեփական բնակչության թիվը»,- ասել Է նա:

«Միեւնույն ժամանակ դա պարզորոշ հակադրություն Է կազմում այն բանին, որ զարգացող շատ երկրներ պատվաստանյութերի լուրջ պակասի են հանդիպում, ոչ քիչ պետություններ դժվարին կացության մեջ են նույնիսկ մեկ դեղաչափ ստանալու հարցում»,- նշել Է նախարարը: «Պատվաստման (տեմպերի) այդ խզումը (զարգացած եւ զարգացուղ երկրների միջեւ) ներկայումս դառնում Է տհաճ եւ ափսոսանքի արժանի իրականություն»,- հավելել Է Վան Ին: Ինչպես նշել Է նա, Չինաստանը պատվաստման ապահոովման գործում օգնություն Է ցույց տվել ավելի քան 80 երկրների եւ երեք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այդ պատրաստուկների առեւտրային մատակարարումներ Է իրականացրել աշրահի ավելի քան 40 երկրների: Միեւնույն ժամանակ ՉԺՀ-ն պատվաստանյութերի մշակման եւ ստեղծման հարցում համագործակցում Է 10 երկրների հետ եւ մտադիր Է ամբողջ աշխարհում ստեղծել դրանց արտադրության եւ բաշխման տարածաշրջանային կենտրոններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio