Չինաստանը չի ընդունի Վաշինգտոնի միակողմանի պահանջների ցուցակը Պեկինի հետ բանակցությունների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i137542-Չինաստանը_չի_ընդունի_Վաշինգտոնի_միակողմանի_պահանջների_ցուցակը_Պեկինի_հետ_բանակցությունների_մասին
Չինաստանը չի ընդունի Վաշինգտոնի միակողմանի պահանջների ցուցակը Պեկինի հետ բանակցությունների մասին: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հայտնում է South China Morning Post-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2021 13:41 Asia/Tehran
  • Չինաստանը չի ընդունի Վաշինգտոնի միակողմանի պահանջների ցուցակը Պեկինի հետ բանակցությունների մասին

Չինաստանը չի ընդունի Վաշինգտոնի միակողմանի պահանջների ցուցակը Պեկինի հետ բանակցությունների մասին: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հայտնում է South China Morning Post-ը:

«Չինաստանի հետ երկխոսության դուռը բաց է: Սակայն երկխոսությունը պետք է վարվի հավասար հիմունքներով եւ փոխադարձ հարգանքով»,- ասել է նա: «Չինաստանը չի համաձայնի, որ աշխարհում կա որեւէ ժողովուրդ, որը [կարող է] իրեն վեր դասել մյուսներից, եւ որ վերջին խոսքը համաշխարհային գործերում դրանն է լինելու: Եթե ​​ԱՄՆ-ն շարունակի դիմակայել, Չինաստանը դրան հանգիստ, առանց վախի կվերաբերվի»:

Նրա խոսքով՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը հնարավոր է, երկու կողմերն էլ պետք է հարգեն միմյանց հիմնական խնդիրները, իսկ Չինաստանը չի ընդունի Վաշինգտոնի միակողմանի պահանջներն ու պայմանները: «Մենք կտրականապես դեմ ենք կոպիտ միջամտությանը Չինաստանի ներքին գործերին եւ նույնիսկ ավելի վճռական ենք դեմ հանդես գալիս կեղծ տեղեկատվության հիման վրա սահմանված անօրինական միակողմանի պատժամիջոցներին»,- ասել է նա: «Չինաստանը իրավունք ունի դիմակայելու, քանի որ մենք պետք է պաշտպանենք ազգային ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը»:

orakarg.com