ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների առաջին փուլն ավարտվեց
https://parstoday.ir/hy/news/world-i137650-ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_բանակցությունների_առաջին_փուլն_ավարտվեց
ԵԵրեքշաբթի օրը Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն ավարտվեց փորձագիտական մակարդակով քննարկումները շարունակելու պայմանավորվածությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2021 05:07 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների առաջին փուլն ավարտվեց

ԵԵրեքշաբթի օրը Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն ավարտվեց փորձագիտական մակարդակով քննարկումները շարունակելու պայմանավորվածությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ հանդիպման առաջին փուլը, որն անցկացվել է երեքշաբթի օրը՝ Վիեննայում, ավարտվեց, փորձագիտական ​​մակարդակով խորհրդատվությունները շարունակելու համաձայնությամբ:

Համաձայնություն ձեռք բերվեց ձևավորել պատժամիջոցների և միջուկային հարցերի վերաբերյալ երկու աշխատանքային խումբ՝ համապատասխան տեխնիկական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:

Աշխատանքային խմբերը քննարկելու են պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների լուծմանն ուղղված տեխնիկական հարցերը և արդյունքների մասին տեղեկացնելու են համատեղ հանձնաժողովի անդամներին: 

Իրանի պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին, երեկ կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ  ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված ամենակարևոր քայլն է և դրանից հետո, Իրանը պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը: