ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների առաջին փուլն ավարտվեց
ԵԵրեքշաբթի օրը Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն ավարտվեց փորձագիտական մակարդակով քննարկումները շարունակելու պայմանավորվածությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ հանդիպման առաջին փուլը, որն անցկացվել է երեքշաբթի օրը՝ Վիեննայում, ավարտվեց, փորձագիտական մակարդակով խորհրդատվությունները շարունակելու համաձայնությամբ:
Համաձայնություն ձեռք բերվեց ձևավորել պատժամիջոցների և միջուկային հարցերի վերաբերյալ երկու աշխատանքային խումբ՝ համապատասխան տեխնիկական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
Աշխատանքային խմբերը քննարկելու են պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների լուծմանն ուղղված տեխնիկական հարցերը և արդյունքների մասին տեղեկացնելու են համատեղ հանձնաժողովի անդամներին:
Իրանի պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին, երեկ կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված ամենակարևոր քայլն է և դրանից հետո, Իրանը պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը: