ՌԴ-ն չի բացառում Հայաստանին հարձակողական ԱԹՍ-ների վաճառքի հավանականությունը
Ռուսաստանը չի բացառում Հայաստանին հարձակողական ԱԹՍ-ների վաճառքի հավանականությունը:
Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան հայտարարել է, որ Մոսկվան քննարկում է Հայաստանին մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես երկար թռիչքի հնարավորություն ունեցող «Орион-Э» ԱԹՍ-ների մատակարարման հարցը: նա հավելել է, որ Հայաստանի կողմցի համապատասխան դիմումի դեպքում, մոսկվան պատրաստ է քննարկել այդ հարցը:
Նա նշել է. «Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու կողմերի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի համապատասխան բոլոր մատակարարումներն իրականացվում են իրենց ժամկետներում և ողջ ծավալով»:
Մոսկվան ու Երևանը վեց տարի առաջ կնքել են Կովկասի տարածաշրջանում համատեղ ՀՕՊ համակարգերի տեղակայման պայմանագիր: