Պատրուշև. ԱՄՆ-ն կենսաբանական զենք է արտադրում
https://parstoday.ir/hy/news/world-i137778-Պատրուշև._ԱՄՆ_ն_կենսաբանական_զենք_է_արտադրում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաներում արտադրվում է կենսաբանական զենք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 12:32 Asia/Tehran
  • Պատրուշև. ԱՄՆ-ն կենսաբանական զենք է արտադրում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաներում արտադրվում է կենսաբանական զենք:

«Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ Նիկոլայ Պատրուշևը «Կոմերսանտ» թերթին ասել է, որ խորհրդի կարծիքով,  ռուս-չինական սահմանի մոտակայքում ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաներում կենսաբանական զենք է արտադրվում:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ աշխարհում, և հատկապես Ռուսաստան-Չինաստան սահմանին, ԱՄՆ-ի կողմից վերահսկվող լաբորատորիաներում արտադրվող կենսաբանական զենքի քանակն ավելանում է:

Պատրուշևը հավելել է. «Իհարկե մեզ ասում են, որ մեր սահմանների մոտ կան խաղաղ առողջապահական և համաճարակաբանական կայաններ, բայց չգիտես ինչու անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հարակից տարածքներում գրանցվել է անհայտ հիվանդություններ»:

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են Սառը պատերազմից ի վեր ամենացածր մակարդակի վրա», - ասել է Պատրուշևը: