Պատրուշև. ԱՄՆ-ն կենսաբանական զենք է արտադրում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաներում արտադրվում է կենսաբանական զենք:
«Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ Նիկոլայ Պատրուշևը «Կոմերսանտ» թերթին ասել է, որ խորհրդի կարծիքով, ռուս-չինական սահմանի մոտակայքում ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաներում կենսաբանական զենք է արտադրվում:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ աշխարհում, և հատկապես Ռուսաստան-Չինաստան սահմանին, ԱՄՆ-ի կողմից վերահսկվող լաբորատորիաներում արտադրվող կենսաբանական զենքի քանակն ավելանում է:
Պատրուշևը հավելել է. «Իհարկե մեզ ասում են, որ մեր սահմանների մոտ կան խաղաղ առողջապահական և համաճարակաբանական կայաններ, բայց չգիտես ինչու անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հարակից տարածքներում գրանցվել է անհայտ հիվանդություններ»:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են Սառը պատերազմից ի վեր ամենացածր մակարդակի վրա», - ասել է Պատրուշևը: