Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ ռազմական միջամտության հետևանքների համար
Ապրիլ 10, 2021 05:21 Asia/Tehran
Չինաստանի մարդու իրավունքների ասոցիացիան քննադատել է ԱՄՆ-ին՝ աշխարհում Վաշինգտոնի ռազմական միջամտությունների ու դրանց հետևանքով առաջացած հումանիտար աղետի պատճառով:
Չինաստանի մարդու իրավունքների ասոցիացիայի հայտարարության մեջ ասվում է. «Մարդասիրական նպատակներով» ԱՄՆ-ի գլխավորած ագրեսիվ պատերազմները զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում մեծ կորուստների պատճառ են դարձել և խոշոր ֆինասնական վնասներ են հասցրել երկրներին»:
Հայտարարության համաձայն ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչև 2001 թվականը աշխարհի 153 շրջաններում տեղի ունեցած 248 պատերազմներից և զինված բախումներից 201-ը նախաձեռնել է Միացյալ Նահանգները:
Պիտակ