Ուլյանով. ԱՄՆ-ը պատրաստ չէ վերացնել Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցները
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերացնել միայն այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են համաձայն ՀԳՀԾ-ի:
Իրան Պրեսի հաղորդման համաձայն, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծաչայության ռուսական ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում Միխայիլն Ուլիանովն ասել է.«Պարզ է, որ Իրանը ցանկանում է վերացնել բոլոր պատժամիջոցները, բայց ԱՄՆ-ը ներկայումս պատրաստ է վերացնել միայն այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են համաձայն ՀԳՀԾ-ի»:
«Այս պահին պարզ չէ, և մոտ ապագան ցույց կտա՝ ամերիկացիները որոշո՞ւմ են միանգամից չեղարկել պատժամիջոցները, թե՞ քայլ առ քայլ», - ասել Ուլյանովը:
Նա հավելել է. «Իրանը վերջին երկու տարիներին հեռացել է ՀԳՀծ-ից ՝ իր փոխհատուցման միջոցների շնորհիվ և ժամանակ է պահանջում ՝ առնվազն տեխնիկապես վերադառնալու համաձայնագրի իրականացմանը»:
Ուլանովի խոսքերով. «Այս փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ երկու կողմերի վերադարձի համար անհրաժեշտ միջոցառումները դեռ չեն առաջարկվել և այդ հարցը կքննարկվի մոտ օրերին»: