Ուլյանով. ԱՄՆ-ը պատրաստ չէ վերացնել Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i137970-Ուլյանով._ԱՄՆ_ը_պատրաստ_չէ_վերացնել_Թրամփի_օրոք_սահմանված_պատժամիջոցները
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերացնել միայն այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են համաձայն ՀԳՀԾ-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2021 14:55 Asia/Tehran
  • Ուլյանով. ԱՄՆ-ը պատրաստ չէ վերացնել Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցները

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերացնել միայն այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են համաձայն ՀԳՀԾ-ի:

Իրան Պրեսի հաղորդման համաձայն, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծաչայության  ռուսական ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում Միխայիլն Ուլիանովն ասել է.«Պարզ է, որ Իրանը ցանկանում է վերացնել բոլոր պատժամիջոցները, բայց ԱՄՆ-ը ներկայումս պատրաստ է  վերացնել միայն այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են համաձայն ՀԳՀԾ-ի»:

«Այս պահին պարզ չէ, և մոտ ապագան ցույց կտա՝ ամերիկացիները որոշո՞ւմ են միանգամից չեղարկել պատժամիջոցները, թե՞ քայլ առ քայլ», - ասել  Ուլյանովը:

Նա հավելել է. «Իրանը վերջին երկու տարիներին հեռացել է ՀԳՀծ-ից ՝ իր փոխհատուցման միջոցների շնորհիվ և ժամանակ է պահանջում ՝ առնվազն տեխնիկապես վերադառնալու համաձայնագրի իրականացմանը»:

Ուլանովի խոսքերով. «Այս փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ երկու կողմերի վերադարձի համար անհրաժեշտ միջոցառումները դեռ չեն առաջարկվել և այդ հարցը կքննարկվի մոտ օրերին»: