Սիոնիստական ​​ռեժիմը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/world-i138028-Սիոնիստական_ռեժիմը_ԱՄՆ_ի_ռազմավարական_գործընկերն_է_տարածաշրջանում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այցելելով բռնագրավյալ տարածքներ, հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմավարական գործընկերն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2021 13:08 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այցելելով բռնագրավյալ տարածքներ, հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմավարական գործընկերն է:

Sputnik լրատվական գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև գործընկերությունը օգտակար է որակել տարածաշրջանի կայունության համար:

Նշելով, որ Վաշինգտոնը խոսել է Իսրայելի երկարաժամկետ անվտանգության ապահովման և արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցում Իսրայելին աջակցելու մասին, Օսթինն ասել է.«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է Իսրայելի անվտանգության պահպանմանը»:

Բենի Գանցը նաև ասել է, որ Թել Ավիվը սերտորեն համագործակցելու է Միացյալ Նահանգների հետ՝ վստահանալու համար, որ Իրանի հետ հավանական նոր համաձայնությունը տարածաշրջանում սպառազինությունների վտանգավոր մրցակցության չի հանգեցնելու:

Իրանի հետ համաձայնության գալու Բայդենի ցանկությունը մտահոգություն է պատճառել Իսրայելի ղեկավարներին: