Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում, Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները խոսել են պաշտպանական և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաղորդագրություն տարածելով նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Թարանի հետ խորհրդակցել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության և պաշտպանական հարցերի շուրջ:
Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ուղիները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թուրքիա կատարած այցի ընթացքում, երեկ հանդիպում և զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: