ԱՄՆ-ի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է
New York Times- ը իր վերջին խմբագրականում գրել է, որ Իրանի դեմ ԱՄն-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է:
New York Times ամերիկյան օրաթերթը գրել է, որ 2018թ. ԱՄՆ-ը կամայական կերպով դուրս եկավ ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից և Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառեց, որը սակայն ձախողվել է:
Թրամփը խոստացել էր, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով և Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառելով, «լավ համաձայնության» գալու համար Իրանին պարտադրելու է վերադառնալ բանակցության սեղանի շուրջ:
ԻԻՀ-ը բազմիցս հայտարարել է, որ պատժամիջոցները կատարելապես չեղարկվելու և ՀԳՀԾ-ի շրջանակում իր շահերն ապահովված լինելու դեպքում, Իրանը կվերադառնա իր ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանը: