ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i138470-ՌԴ_Սանկտ_Պետերբուրգ_քաղաքում_կայացավ_ԱՊՀ_երկրների_միջխորհրդարանական_վեհաժողովի_նիստը
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հինգշաբթի օրը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստը , որը վարում էր Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2021 04:22 Asia/Tehran
  • ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստը

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հինգշաբթի օրը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստը , որը վարում էր Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Խազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի խորհրդարանների նախագահները: Բելառուսի և Տաջիկստանի խորհրդարանների նախագահները նիստին մասնակցել են տեսակապի միջոցով:

ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների նախագահները քննարկել են անդամ երկրներում ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցության, վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի գործունեությունը և մի շարք այլ հարցեր:

Այսօր տեղի կունենա  վեհաժողովի 52-րդ նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվեն համաճարակի ընթացքում միգրացիոն գործընթացների վերաբերյալ օրենսդրության հարցը և անդամ երկրների խորհրդարանների դերը այդ գործընթացում: