ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամերի ընթացքում հասել է 74 հազարի:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը, չնայած համընդհանուր պատվաստումներին և համաճարակը զսպելու կառավարության նոր ծրագրերին, դեռ աճում է:
Ըստ Worldometers կայքի հաղորդման, վերջին 24 ժամվա ընթացքում, ԱՄՆ-ի բոլոր նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 74,479 նոր դեպք:
Արդյունքում, մեկ գիշերվա ընթացքում վիրուսից մահացել է 895 քաղաքացի:
Այսպիսով, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 32,224,139, իսկ զոհերի թիվը հասել է 578,993:
Ամերիկացի հիվանդներն ամբողջ աշխարհում կազմում են կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թվի 23.09 տոկոսը: Ներկայումս ԱՄՆ-ում կա ծանր վիճակում գտնվող 9759 հիվանդ: