ԱՄՆ-ի հետևակայինները մուտք են գործել Եմենի Ալ-Մոհրա նահանգ
Ապրիլ 18, 2021 07:26 Asia/Tehran
Լրատվական աղբյուրների տեղեկացմամբ, ԱՄՆ-ի ծովային հետևակայինները մուտք են գործել Եմենի Ալ-Մոհրա նահանգ:
Ալ-Մասիրա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի ծովային հետևակայինները մուտք են գործել Եմենի Ալ-Մոհրա նահանգի Ալ-Ղեյզա միջազգային օդանավակայան և տեղակայվել սաուդցի ոտնձգիչների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Անցած հունվարի վերջերին ևս ԱՄՆ-ի և Բրիտանիայի համատեղ ուժերը մուտք էին գործել Ալ-Մոհրայի այդ օդանավակայան:
Չնայած Ալ-Մոհրա նահանգը հեռու է բախումների կենտրոնից, սակայն այդ նահանգը ռազմավարական ու ճակատագրական նշանակություն ունի ԱՄՆ-ի և սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի համար:
Պիտակ