Բաքուն քննադատել է Հայաստանի կողմից մշակութային կոթողների ոչնչացումը
Համաշխարհային մշակութային ժառանգության օրը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննադատեց միջազգային հանրության անտարբերությունը Հայաստանի կողմից ազատագրված տարածքներում հուշարձանների ոչնչացման նկատմամբ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրն անդրադառնալով գրավյալ տարածքներում հակամարտության ընթացքում 400 պատմական հուշարձանների ոչնչացմանը, հավելել է, որ այս տարածքների գրեթե բոլոր պատմամշակութային և կրոնական հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվել են:
Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանի մշակութային և կրոնական կոթողներրի նմուշները տեղափոխվել են Հայաստան: Նախկինում այդ տարածքների 22 թանգարաններում պահվում էին 100,000 պատմամշակութային իրեր, բայց այժմ դրանք ոչնչացված են կամ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել են Հայաստան:
Այդ հայտարարության մեջ քննադատելով միջազգային հանրության անտարբերությունը, Ադրեբջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ցավոք, պատերազմական ոճրագործությունների և մշակութային ժառանգությունների ոչնչման վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար միջազգային կազմակերպություններին ուղղված Բաքվի խնդրանքները հաշվի չեն առնվել: