Աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ կեղծ մտահոգություն ստեղծելու Արևմուտքի փորձը
https://parstoday.ir/hy/news/world-i138738-Աշխարհում_Ռուսաստանի_վերաբերյալ_կեղծ_մտահոգություն_ստեղծելու_Արևմուտքի_փորձը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են ամբողջ աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ «հիստերիա և անհանգստություն» ստեղծել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2021 08:55 Asia/Tehran
  • Աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ կեղծ մտահոգություն ստեղծելու Արևմուտքի փորձը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են ամբողջ աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ «հիստերիա և անհանգստություն» ստեղծել:

Ըստ Թասնիմ լրատվական գործակալության, կիրակի երեկոյան, հեռուստատեսային հարցազրույցում, Մարիա Զախարովան ասել է. «Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են անհանգստացնել ամբողջ աշխարհին Ռուսաստանի գործողությունների համար և հակառուսական տրամադրություններ ստեղծել»:

Զախարովան հավելել է. «Իրականությունն այն է, որ արևմտյան երկրները, որոնք ի վիճակի չեն լուծել իրենց խնդիրները, ստիպված են դիմել նման մեթոդների»:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ  խոսքը վերաբերում է «ռուսական ագրեսիայի» մասին իրականությանը  չհամապատասխանող լուրերին, որ տարածվում են վերջին տասը տարիներին արևմտյան ԶԼՄ-ների կողմից, իսկ դրանցից  ամենատարածվածը «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը վերաբերող լուրերն են»:

Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները վերջին շաբաթներին սրվել են Ուկրաինայի արեւելքում տիրող լարվածության պատճառով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio