Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում
https://parstoday.ir/hy/news/world-i138756-Հայ_ռազմագերիների_հարցի_քննարկումը_քվեարկությամբ_ներառվել_է_ԵԽԽՎ_լիագումար_նիստի_օրակարգում
Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2021 13:05 Asia/Tehran
  • Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում

Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ստրասբուրգից հայտնում են հայկական պատվիրակության անդամները:

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին»,-նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը 93 պատվիրակ կողմ է քվեարկել, 21-ը՝ դեմ և 18-ը՝ ձեռնպահ:

lragir.am