Ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը՝ Ռուսատսանում նոր հակա-ԱԹՍ համակարգի փորձարկմանը
https://parstoday.ir/hy/news/world-i138782-Ադրբեջանական_ԶԼՄ_ների_արձագանքը_Ռուսատսանում_նոր_հակա_ԱԹՍ_համակարգի_փորձարկմանը
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ռուսաստանի կողմցի փորձարկված «Լանցետ» հակա ԱԹՍ-ն, Բայրաքթարներին խոցելու հարցում անարդյունավետ քայլ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2021 05:03 Asia/Tehran
  • Ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը՝ Ռուսատսանում նոր հակա-ԱԹՍ համակարգի փորձարկմանը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ռուսաստանի կողմցի փորձարկված «Լանցետ» հակա ԱԹՍ-ն, Բայրաքթարներին խոցելու հարցում անարդյունավետ քայլ է:

Բաքվի «Ենի Մուավաթ» թերթը գրել է. «Թուրք փորձագետ Աբդուլլահ Ագարն ասել է. «Դեռ պարզ չէ, թե որքանով են արդյունավետ ռուսական ինքնասպան ԱԹՍ-ները»:

ԱՀդրբեջանական րատվամիջոցները, հղում անելով «Ռոսիա 1» հեռուստաընկերությանը, գրել են, որ «Լանցետ» հակաօդային անօդաչու սարքը, որը արտադրում է ZALA AEROP ռազմարդյունաբերական ընկերությունը, ստեղծում է ականապատ դաշտ ՝ ալիքներ ուղարկելով, ոչնչացնում թռչող սարքերն  այդ թվում ՝ TB2 ցածր հզորությամբ անօդաչու թռչող սարքերը:

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ վերջին պատերազմում իր հաղթանակի պատճառներից մեկը համարում է թուրքական ԱԹՍ-ների լայն կիրառումը: Այդ պատճառով Հայաստանը ձգտում է զինվել այս անօդաչու թռչող սարքերը ոչնչացնող զենքով և հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԹՍ-ներին հակազդելու համար, նպատակ ունի ձեռք բերել ռուսական հակա ԱԹՍ-ներ: