Սանդերս. Իսրայելի օկուպացիային պետք է վերջ դրվի
https://parstoday.ir/hy/news/world-i138806-Սանդերս._Իսրայելի_օկուպացիային_պետք_է_վերջ_դրվի
ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի սենատորը կարևորել է Իսրայելի օկուպացիային վերջ տալու համար այդ ռեժիմի վրա, ռազմական ու տնտեսական օգնությունների կրճատմամբ, ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2021 13:01 Asia/Tehran
  • Սանդերս. Իսրայելի օկուպացիային պետք է վերջ դրվի

ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի սենատորը կարևորել է Իսրայելի օկուպացիային վերջ տալու համար այդ ռեժիմի վրա, ռազմական ու տնտեսական օգնությունների կրճատմամբ, ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, Ջեյ Սթրիթի տարեկան նիստի ընթացքում, Բերնի Սանդերսն ասել է.«Իրականությունն այն է, որ ամերիկացիները չեն ցանկանում, որպեսզի ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող օգնությունները, որ ձևավորվում են իրենց վճարած հարկերից,  օգտագործվեն մարդու իրավունքները խախտող և պաղեստինցիներին երկրորդ կարգի քաղաքացիներ համարող քաղաքականություններին աջակցելու համար»:

Սանդերսը հավելել է.«Այն որ Իսրայելի ժողովուրդի իրավունքն է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում խոսք չկա, սակայն պաղեստինցիներն էլ պիտի ունենան այս իրավունքը: Ցավոք պարզվել է, որ Իսրայելում Բենիամին Նեթանյահուի կառավարությունը դեմ այս խնդրին»: