Սանդերս. Իսրայելի օկուպացիային պետք է վերջ դրվի
ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի սենատորը կարևորել է Իսրայելի օկուպացիային վերջ տալու համար այդ ռեժիմի վրա, ռազմական ու տնտեսական օգնությունների կրճատմամբ, ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, Ջեյ Սթրիթի տարեկան նիստի ընթացքում, Բերնի Սանդերսն ասել է.«Իրականությունն այն է, որ ամերիկացիները չեն ցանկանում, որպեսզի ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող օգնությունները, որ ձևավորվում են իրենց վճարած հարկերից, օգտագործվեն մարդու իրավունքները խախտող և պաղեստինցիներին երկրորդ կարգի քաղաքացիներ համարող քաղաքականություններին աջակցելու համար»:
Սանդերսը հավելել է.«Այն որ Իսրայելի ժողովուրդի իրավունքն է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում խոսք չկա, սակայն պաղեստինցիներն էլ պիտի ունենան այս իրավունքը: Ցավոք պարզվել է, որ Իսրայելում Բենիամին Նեթանյահուի կառավարությունը դեմ այս խնդրին»: