ՌԴ պատվիրակները քվեարկել են կոնկրետ հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելու հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i138938-ՌԴ_պատվիրակները_քվեարկել_են_կոնկրետ_հայ_ռազմագերիների_հարցը_օրակարգ_մտցնելու_հարցով
Ռուսաստանի պատվիրակությունը քվեարկել է ոչ թե փաթեթի, այլ կոնկրետ հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելու հարցով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 13:52 Asia/Tehran
  • ՌԴ պատվիրակները քվեարկել են կոնկրետ հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելու հարցով

Ռուսաստանի պատվիրակությունը քվեարկել է ոչ թե փաթեթի, այլ կոնկրետ հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելու հարցով։

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը հրապարակել է անվանական քվեարկության արդյունքները հայ ռազմագերիների հարցն արտակարգ ռեժիմով գարնանային նստաշրջանի օրակարգ ներառելու հարցի վերաբերյալ:

93 պատվիրակ կողմ է քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը ձեռնպահ է մնացել: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակներից 8-ը ներկայացնում են Թուրքիան, 6-ը՝ Ադրբեջանը, 5-ը՝ Ռուսաստանը, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Սլուցկին եւ նախկին գեղասահորդ Իրինա Ռոդնինան, 1-ական պատվիրակ Հունգարիայից եւ Սերբիայից: Ռուսաստանի պատվիրակության եւս 7 անդամ ձեռնպահ է մնացել:

Հայ գերիների թեման ընդգրկված է ընթացիկ հարցերի փաթեթում։ Այս փաթեթում ընդգրկված էր 4 հարց, որոնցից երկուսը վերաբերում են կորոնավիրուսին, իսկ մեկը՝ Եվրոպայի անվտանգությանը Ռուսաստանից բխող սպառնալիքին։ 

lragir.am