Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թուրքական լրատվական գործակալությունը պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում տեղակայված հայկական զորքերը կրակ են բացել ադրբեջանական և ռուսական զորքերի ուղղությամբ:
Անատոլի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Ադրբեջանի սահմանային ծառայության հրամանատարությունը հայտարարել է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Զագնգեզուր նահանգ կատարած այցից հետո, հայկական զորքերը կրակ են բացել Ադրբեջանի և Ռուսաստանի զորքերի ուղղությամբ:
Հայտարարության համաձայն՝ կրակոցներն ուղղված են եղել Զանգելան նահանգի Սիդլեր գյուղում տեղակայված Ադրբեջանի սահմանապահների դեմ:
Ռուս սահմանապահներն Ադրբեջանի ուժերին կոչ են արել չպատասխանել կրակոցներին և տարածքից դուրս են բերել հայ զինվորներին:
Ադրբեջանի սահմանապահ հրամանատարությունը պնդում է, որ Ղուբադլի նահանգի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայկական խումբը Բաքվի դեմ ուղղված կարգախոսներ է վանկարկել :
Ի պատասխան այս գործողությունների, Ադրբեջանի սահմանապահ ուժերի հրամանատարությունն ընդգծել է, որ նման վարքագիծը կրկնելու դեպքում կտրվի վճռական պատասխան: