Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i139002-Ջո_Բայդենը_պատրաստվում_է_ապրիլի_24_ին_պաշտոնապես_ճանաչել_Հայոց_ցեղասպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությամբ ողողված է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մամուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2021 12:54 Asia/Tehran
  • Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությամբ ողողված է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մամուլը:

The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցին իր ուղերձում:  Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: 

Ամերիկյան CNN-ի անանուն երկու աղբյուրներ ևս տեղեկացրել են, որ Բայդենը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է ցեղասպանությունը:  

«Ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենն ամենայն հավանականությամբ օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը»,- Reuters-ին ասել է լավատեղյակ աղբյուրը:

Ցեղասպանության ճանաչմանը, ի թիվս այլ լրատվամիջոցների, անդրադարձել է Al-Jazeera-ն՝ ընդգծելով, որ Բայդենի կողմից գլխավորապես խորհրդանշական բնույթ ունեցող ճանաչման որոշումը կարող է ավելի լարել հարաբերությունները Թուրքիայի հետ:

araratnews.am