Նյու-Յորքում քիմիական նյութով հարձակում է տեղի ունեցել մուսուլման աղջկա վրա
Ապրիլ 23, 2021 13:51 Asia/Tehran
Նյու-Յորքում, մուսուլման մի ուսանողուհի քիմիական նյութով հարձակման է ենթարկվել:
Հղում կատարելով NBC News ամերիկյան լրատվական գործակալությունը, Թասնիմ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Նյու-Յորքի իսլամական-ամերիկյան հարաբերությունների խորհուրդը, հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ մարտի 17-ին, Նյու-Յորքի Լանգ Այլանդի շրջանում քիմիական նյութով հարձակման ենթարկված մուսուլման ուսանողուհի Նաֆիյե Էքրամը 15 օր անց է կացրել հիվանդանոցում:
Հաղորդագրության մեջ ասված է.«Մուսուլման աղջիկը քիմիական նյութով իրականացված հարձակման պատճառով ծանր վնասվածքներ է ստացել»:
Նյու-Յորքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել 21-ամյա մուսուլման աղջկա դեմ թթվային հարձակում իրականացրած անձի նկատմամբ:
Պիտակ