Ֆրանսիայի Սենատի նախագահը հուսով է, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանություն
https://parstoday.ir/hy/news/world-i139148-Ֆրանսիայի_Սենատի_նախագահը_հուսով_է_որ_ԱՄՆ_նախագահը_կճանաչի_Հայոց_ցեղասպանություն
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հուսով է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում կկայացնի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լարշեն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2021 13:25 Asia/Tehran
  • Ֆրանսիայի Սենատի նախագահը հուսով է, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանություն

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հուսով է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում կկայացնի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լարշեն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը:

«20 տարի է անցել այն օրվանից, երբ նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց ընդամենը 8 բառից, 1 հոդվածից բաղկացած օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա:

Սենատի նախագահի կարծիքով՝ կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է պատմության ողբերգական էջերի կրկնության համար:

«Մենք բոլորս հուսով ենք, որ ԱՄՆ նախագահն ի վերջո որոշում կկայացնի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Լարշեն:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում Սենատը, Ներկայացուցիչները պալատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: «Մի բան, որը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր դեր են խաղում խորհրդարանները՝ ոչ միայն հիշողության պահպանման, այլ նաև ամենակարևոր արժեքների պահպանության առումով»,-ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահը:

araratnews.am