ԱՄՆ-ում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար կանչվել է Պետքարտուղարություն
https://parstoday.ir/hy/news/world-i139196-ԱՄՆ_ում_Ռուսաստանի_գործերի_ժամանակավոր_հավատարմատար_կանչվել_է_Պետքարտուղարություն
ԱՄՆ պետդեպարտամենտն, այդ երկիրն ապակայունացնելուն ուղղված գործողությունների պատրվակով, շաբաթ երեկոյան կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2021 05:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար կանչվել է Պետքարտուղարություն

ԱՄՆ պետդեպարտամենտն, այդ երկիրն ապակայունացնելուն ուղղված գործողությունների պատրվակով, շաբաթ երեկոյան կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

ԻՌՆԱ-ն վկայակոչելով Sputnik- ին հաղորդել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության համաձայն, ԱՄՆ-ում Ռուսատսանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հերքել է բոլոր մեղադրանքները:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան թվիթերյան էջում արված գրառման մեջ ասված է. «Այսօր  Պետդեպարտամենտ կանչված ԱՄՆ-ում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը  կտրականապես հերքել է  Եվրատլանտյանան տարածաշրջանում Ռուսաստանի կողմից իրականացվող ապակայունացնող գործողությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները»:

Հատկանշական է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Վաշինգտոն՝ խորհրդակցությունների համար: