ԱՄՆ-ի ոչ սիրված նախագահների շարքում Բայդենը երրորդ տեղն է զբաղեցնում
Ապրիլ 25, 2021 13:26 Asia/Tehran
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, 1945 թվականից ի վեր Սպիտակ տանն անցկացրած իր առաջին 100 օրվա ընթացքում Ջո Բայդենն ԱՄՆ-ում երրորդ չսիրված նախագահն է:
ABC News գործակալության և Washington Post օրաթերթի կողմից անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, 1974թ. Ջերալդ Ֆորդն ունեցել է 48 տոկոս ժողովրդականություն, իսկ 2017-ին Դոնալդ Թրամփը՝ 42 տոկոս: Նրանց հաջորդում է Ջո Բայդենը:
Հարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 52 տոկոսը գոհ է նախագահ Ջո Բայդենի աշխատանքից:
Իրենց նախագահության առաջին 100 օրվա ընթացքում Հարի Թրումանից մինչև Ջո Բայդենը ԱՄՆ-ի տասնչորս նախագահների միջին ժողովրդականությունը ակզմել է 66 տոկոս:
Պիտակ