ԱՄՆ-ի ոչ սիրված նախագահների շարքում Բայդենը երրորդ տեղն է զբաղեցնում
https://parstoday.ir/hy/news/world-i139248-ԱՄՆ_ի_ոչ_սիրված_նախագահների_շարքում_Բայդենը_երրորդ_տեղն_է_զբաղեցնում
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, 1945 թվականից ի վեր Սպիտակ տանն անցկացրած իր առաջին 100 օրվա ընթացքում Ջո Բայդենն ԱՄՆ-ում երրորդ չսիրված նախագահն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2021 13:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ոչ սիրված նախագահների շարքում Բայդենը երրորդ տեղն է զբաղեցնում

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, 1945 թվականից ի վեր Սպիտակ տանն անցկացրած իր առաջին 100 օրվա ընթացքում Ջո Բայդենն ԱՄՆ-ում երրորդ չսիրված նախագահն է:

ABC News գործակալության և Washington Post օրաթերթի կողմից անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, 1974թ. Ջերալդ Ֆորդն ունեցել է 48 տոկոս ժողովրդականություն, իսկ 2017-ին Դոնալդ Թրամփը՝ 42 տոկոս: Նրանց հաջորդում է Ջո Բայդենը:

Հարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 52 տոկոսը գոհ է նախագահ Ջո Բայդենի աշխատանքից:

Իրենց նախագահության առաջին 100 օրվա ընթացքում Հարի Թրումանից մինչև Ջո Բայդենը ԱՄՆ-ի տասնչորս նախագահների միջին ժողովրդականությունը ակզմել է 66 տոկոս: