Բայդենը Էրդողանին առաջարկել է հանդիպել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i139262-Բայդենը_Էրդողանին_առաջարկել_է_հանդիպել_հունիսին_կայանալիք_ՆԱՏՕ_ի_գագաթաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպում է ակնկալում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 25, 2021 14:50 Asia/Tehran
  • Բայդենը Էրդողանին առաջարկել է հանդիպել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպում է ակնկալում:

 Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչը` Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության Բայդենի կողմից ճանաչման լույսի ներքո, գրում է ՏԱՍՍ-ը:

Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Բայդենն ու Էրդողանը մեկ օր առաջ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Բայդենը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: Բացի այդ, նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, որոնք կտրուկ վատթարացել են վերջին երկու տարվա ընթացքում:

Ըստ աղբյուրի՝ Բայդենը ձգտում է համագործակցել իր թուրք գործընկերոջ հետ` բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու համար: Այս կապակցությամբ նա առաջարկել է օգտվել առիթից եւ անձամբ հանդիպել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Վարչակազմի ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը Անկարային ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակից է համարում, եւ Բայդենի հայտարարությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio