Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
https://parstoday.ir/hy/news/world-i139318-Պեսկովն_ԱՄՆ_ներքին_գործն_է_համարում_Վաշինգտոնի_կողմից_Հայոց_ցեղասպանության_ճանաչումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2021 12:14 Asia/Tehran
  • Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դմիտրի Պեսկովը նշել է, որ դա ԱՄՆ-ի ներքին գործն է:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:

armenpress.am